2-րդ կուրսերի քննական առաջադրանք

on

1.Տրված տեղեկատվական տեքստը փոխադրե՛ք որպես նամակ:
Ֆրանսիայի Կանն քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:
Կա նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին, այսինքն` առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ: Մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվեց այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ: Այժմ խաղալիքների հավաքածուն փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:

Բարև ընկերս։Ես Ֆրանսիայից ուղարկում եմ այս նամակը։ Կանն քաղաքում եմ, գնալով ավելի ու ավելի եմ սիրահարվում այս քաղաքին։ Գիտե՞ս այստեղ մանկության թանգարան է բացվել։ Ճիշտ է անունը մի փոքր անհեթեթ է հնչում ,բայց այստեղ ցուցադրում են տարբեր դարաշրջանների ավելիք քան երեք հազար հինգ հարյուր խաղալիք։ Մի տիկնիկ կա` չորս հազար տարեկան ու կարողանում է շարժել ձեռքերն ու ոտքերը։ Մեկ է մոռացա ասեմ որ այս հին խաղալիքների կողքին կան նաև ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ։

Մի օր քեզ էլ անպայման կկանչեմ այստեղ, դու պետք է տեսնես այս հրաշքը։

2.Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը ամբողջովին փակել էր ճանապարհը։
Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ հիշում եմ, թե ոնց էր մայրս ամեն առավոտ ինձ դասի պատրաստում։
Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և թռչում էին անտառի ուղղությամբ
Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով կարծես տունը վերածվեր կախարդական աշխարհի։
Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև նա միշտ պատրաստ է օգնելու ինձ ցանկացած իրավիճակում
Բայց այժմ, երբ ես այլեվս նրա կողքին չեմ , նա ինքն է փնտրում ինձ։
Մի րոպե կարծեցի, որ որևէ մեկը ինչ հրում է, և զարմանում էի, որ չէի ընկնում։
Լճակը, որը կարծես երկնքից ընկած մի հատված լիեր , իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։
Լեռները, որոնք մառախուղի պատճառով գրեթե չէին երևում , սուզվել էին կապույտ լռության մեջ։
Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր գնահատվում են արվեստը իր բոլոր ուղղություններով , ապա ճանաչված մարդ կդառնար։

3.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:
Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում) էր մրրիկը:
(Հայերեն լեզուն, հայերենը) հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:
Երեկոյան (բառաչում, մայում) էին արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:
Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:
(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:
Ամառները նա հաճախ էր գնում գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:
Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից:
Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը բազմաթիվ ( , ավանդություններ) է ստեղծել:
Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր գրախանութ է բացվել:

4.Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:

Մատռվակ-գինեմատակարար, տակառապետ

գինարբուք-գինուց արբաց գարշապար-ոտքի կրունկ,։ շեղջ-կույտ, ապաշխարանք-քավություն, սպրդել- սողոսկել

դաստակերտ- կալվածատուն

ժանգառք-մթնշաղ, երեկո,

ձետ-պոչ

մաճկալ- հողագործ

պախուրց- սանձ

աշխետ-շիկակարմիր

մտրուկ- քուռակ

վտիտ-նիհար

գավազան-մտրակ ,ճիպոտ

տրցակ-կապոց

տաղտուկ-տաղտկալի

դրվատել-նախատել

Оставьте комментарий